Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղը ապրում է իր առօրյա կյանքով, երիտասարդները աշխատում են Ռուսաստանում, իսկ մնացածը՝ դաշտերում: Սա գյուղ է, որտեղ դժվար է հասնել, և որտեղ դժվար է գտնել մարդկանց:

45 րոպե պահանջվեց, որպեսզի մեր մեքենան հասներ Բուռնաշեթ գյուղ: Գյուղը գտնվում է Ախալքալաքից 24 կմ հեռավորության վրա: Ճանապարհը Ախալքալաքից դեպի գյուղ Արագվա բարեկարգ վիճակում է, բայց հետո սկսվում է վարորդների և ուղևորների «չարչարանքները»:

Հենց վատ ճանապարհները բուռնաշեթցիները նշեցին իրենց թիվ մեկ խնդիրը: Գյուղը գտնվում է հարթ տեղում, լեռան տակ: Նրանից հետո, գտնվում է Ազավրեթ գյուղը, բայց հարևան գյուղերը արմատապես տարբերվում են միմյանցից: Բուռնաշեթի բնակիչները ունեն շատ պտղատու ծառեր և հատապտուղներ, հեռվից գյուղը, գրեթե պարուրված է ծառերով:

Բուռնաշեթցիների հիմնական եկամուտը գյուղատնտեսությունից և անասնաբուծությունից է:
бурнашет1

Առաջին տունը գյուղում, որը աչքի ընկավ` 6 արբանյակային ալեհավաքներով (անտենա) էր: Գյուղում չկար ոչ մեկը: Փողոցներում, ապարդյուն ազդանշաններ էր տալիս մեքենան, որը հագուստ էր վաճառում: Որոշ ժամանակ անց հեռվից երևաց մի կին, գլխաշորով և գլխարկով, երեխայի հետ և ուսի վրա գցած փոցխը: Նա գնում էր դաշտ: Նրանից մենք իմացանք Բուռնաշեթի Մշակույթի տան տնօրենի հեռախոսահամարը, զանգահարեցինք նրան և մի քանի րոպե անց մշակույթի տան մոտ, հավաքվեցին մարդիկ, գյուղում մնացած տղամարդիկ:

бурнашет5

«Մենք հինգ րոպեում հասնում ենք Արագվա, իսկ Արագվայից մեր գյուղ մեկ ժամում: Ոչ-ոք ուշադրություն չի դարձնում հեռավոր գյուղերին: Տաքսին մինչև Թոթխամ բերում է 2 լարիի, իսկ հենց լսում են Բուռնաշեթ անունը պահանջում են 25 լարի: Բացի այդ, ոչ բոլոր տաքսիներն են մեզ մոտ գալիս», – ասում է Բուռնաշեթ գյուղի բնակիչ Վլադիմիր Նորվարդյանը:

Վատ են ոչ միայն գյուղամիջյան ճանապարհները, այլ նաև դաշտեր և արոտավայրեր տանող ճանապարհները:

Գյուղում կա՝ և խմելու ջուր, և ոռոգման: Գյուղն ունի մեծ ջրամբար, 4 հա տարածքով, որը որոշ բնակիչների մոտ վախ է առաջացնում:

«60-70 տարվա ջրամբար է, արդեն վտանգավոր է, ամեն ինչ աստիճանաբար քանդվում է, վերանորոգման կարիք ունի: Ջրամբարը կարող է փլուզվել, և քշել ամբողջ գյուղը: Վտանգը շատանում է գարնանը, երբ ձյունը հալվում է: Իմ տունը գտնվում է հենց ջրամբարի տակ: Այն կառուցվել է 1970 թ.- ին: Միայն մեկ անգամ ամբողջ ժամանակի ընթացքում եկան, նայեցին, բայց ոչինչ չարեցին: Մենք մեր ջանքերով ինչ-որ կերպ ամրացրինք», – ասում է Սարգիս Մոսոյանը:

бурнашет2

Դերենիկ Երեմյանը մտահոգված է այլ հարցով: Նա դժգոհում է, որ երիտասարդների համար գյուղում ոչինչ չկա անելու, գյուղում աշխատանք չկա:

Կոստան Նորվանյանը կարծում է, որ այս ամենում մեղավոր է ամբողջ համակարգը, սկսած կրթությունից, վերջացրած կադրային քաղաքականությամբ:

«Չեն կարող ստանալ բարձրագույն կրթություն, քանի որ, առաջինը դպրոցը չի տրամադրում բավարար կրթություն, որպեսզի շարունակեն ուսումը համալսարանում, իսկ երկրորդ՝ ֆինանս չկա: Իսկ կրթություն ստացածները չեն կարող աշխատանք գտնել: 300 մարդ մեր կողմերից ստացել են իրավաբանի կրթություն, միթե նրանցից ոչ մեկ չի կարող աշխատել, որպես դատախազ, որ Քութաիսից են բերում: Նախկինում, պատճառը վրաց լեզվի չիմացությունն էր, բայց հիմա բոլորը սովորում են Թբիլիսիում և գիտեն վրաց լեզվուն շատ լավ: Միթե, նրանք չեն կարող աշխատել, պարեկային ծառայությունում», – ասում է Կոստան Նորվանյանը:

бурнашет3

Այն ժամանակ, երբ մեծահասակները Մշակույթի տանը քննարկում էին արդիական թեմաները, քիչ ավելի հեռու հնչեց մանկական ուրախ ծիծաղը, նրանք ջուր էին լցնում միմյանց վրա: Օրը շատ շոգ էր, երեխաները հովանում էին: Երբ մենք հեռանում էինք գյուղից, կրկին մարդաշատ չէր, զարմանալիորեն, մենք հանդիպեցինք նույն մեքենային, որը վաճառում էր հագուստ և փոցխով կնոջը երեխայի հետ, ով վերադառնում էր դաշտից: Մինչ մենք մեր աշխատանքն էինք անում, նա էլ ավարտեց իրենը:

бурнашет4

Շուշան Շիրինյան