Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 502-ով՝ հասնելով 339 հազար 20-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 590-ով և հասել 317 հազար 765-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 279 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 373 հազար 959-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 610-ի, ևս 1447 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 198 մարդ։