Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 108 687-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 221-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է ևս 1925 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 66 835 է, փաստացի բուժվողներինը՝ 39 831-ը։
Մահվան ևս 34 դեպք կա, 29-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 609 դեպք կա, այլ պատճառով՝ 412:
Մեկ օրում թեստավորվել է 3 050 մարդ։ Ընդհանուր առմամբ 444 224 թեստ է արվել։