Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) հայտնաբերել է կորոնավիրուսի 20 դեպք։ Մունիցիպալիտետում ստեղծված կորոնավիրուսային իրավիճակն երկու ամսից ավելի է բնակչությանը շարունակում է պահել լարված վիճակում։
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնում, COVID-19-ի հայտնաբերման նպատակով, իրականացվել է 128 թեստ, որից 101-ը՝ հակագենի և 27 PCR մեթոդով, որոնց արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 20 դեպք։
Դեկտեմբերի 8-ին, Հանրային առողջության կենտրոնը հայտնաբերել է կորոնավիրուսի 27 դեպք։ Իրականացվել է 134 հակագենի և 34 PCR թեստ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 481 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։