Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 95-ով՝ հասնելով 223 555-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 141-ով և հասել 214 998-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 866 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 118 753-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 482-ի, ևս 1 092 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 983 մարդ։