Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիսին Վրաստանից արտահանված ապրանքների ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 3 100,7 մլն դոլար, ինչը 36,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ տեղական արտահանումը (արտահանումն առանց վերաարտահանման) կազմում է ընդհանուր արտահանման 71,8 տոկոսը։
Բացի այդ, նշված ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 34,1 տոկոսով և հասել 2 225,9 մլն դոլարի։
Գերատեսչության նախնական տվյալների հիման վրա՝ 2022 թվականի հունվար-հուլիսին տասը խոշորագույն երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման մեջ կազմել է 81,9 տոկոս։ Այս առումով արտահանման ամենամեծ գործընկերներն են՝ Չինաստանը (447,7 մլն ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (295,8 մլն ԱՄՆ դոլար) և Թուրքիան (274,3 մլն ԱՄՆ դոլար):
Ինչ վերաբերում է ապրանքախմբերին, ապա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-հուլիսին տեղական արտահանման առաջին տասնյակում առաջին տեղում են պղնձի հանքաքարերը և խտանյութերը՝ 621,0 մլն ԱՄՆ դոլարով: