Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնալով վատանում է: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է: Այսօրվա դրությամբ կարանտինի են անցել 7 դպրոց և մեկ դասարան, ևս 3-ը կփակվեն երկուշաբթի օրվանից։
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) այսօր կատարվել է 263 նմուշառում, որից 206-ը՝ հակագենի, 57 PCR մեթոդով, որի արդյունքում հայտնաբերվել է վարակման 25 դեպք։
Ախալքալաքի ՀԱԿ-ից հայտնում են, որ մունիցիպալիտետի համաճարակաբանական վիճակը ծանր է։ Երկուշաբթի օրվանից կփակվեն ևս երկու դպրոց՝ Դիլիսկա գյուղի և Կումուրդո գյուղի դպրոցները։ Այս դպրոցների ուսուցիչների մոտ այսօր ախտորոշվել է կորոնավիրուս։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ավելանում է նաև Փակված դպրոցների թիվը։ Երեկվանից փակ է Վաչիան գյուղի դպրոցը, իսկ փետրվարի 1-ից՝ Ախալքալաքի Թիվ 5 (գիշերօթիկ) դպրոցը։ Նախկինում փակվել էին նաև Ախալքալաքի Թիվ 1, Թիվ 2, Թիվ 4, ինչպես նաև Վարեւան և Խանդո գյուղերի դպրոցները։ Ընդհանուրը, մունիցիպալիտետում արդեն հեռավար ուսուցման ռեժիմով է աշխատում 10 դպրոց։
Այսօր Կուլիկամ գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկի թեստը նույնպես դրական արդյունք է տվել, սակայն Ախալքալաքի ՀԱԿ-ի տվյալներով, այս ուսուցիչը մյուսների հետ չի շփվել, ուստի դպրոցը չի փակվի, իսկ ուսուցչիը կանցնի ինքնամեկուսացման: