Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերի, ինքը կտրականապես դեմ է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ինչպես Սաակաշվիլին բացատրում է ֆեյսբուքյան տեսաուղերձում, Թբիլիսիում «Վրացական երազանքը» դուրս է բերել ազգությամբ հայ քաղաքացիներին, որոնք իրենց բողոք են արտահայտել իր դիրքորոշման կապակցությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ այս հանրահավաքի հետեւում կանգնած են Վրաստանի ներկայիս իշխանությունները և նրանց օտարերկրյա հովանավորները:

«Բոլորը շատ լավ հասկանում են իմ դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Ես պատերազմի և արյունահեղությանը կատեգորիկ դեմ եմ: Սիրտս ցավում է բոլոր զոհված հայերի ու ադրբեջանցիների համար: Անհնար է դուր գա այն փաստը, որ մարտերը շարունակվում են: Միևնույն ժամանակ, ես Վրաստանի որդի եմ և Ուկրաինայի քաղաքացի: Անհնար է վրացի կամ ցանկացած ուկրաինացի աջակցի անջատողականությանը: Ավելին, Վրաստանի ցանկացած քաղաքացի, անկախ ազգային պատկանելությունից, որը սատարում է անջատողականությանը, Վրաստանի թշնամին է: Հետևաբար, երբ մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը, ինչպես հայտարարել էր Ուկրաինայի կառավարությունը, և ես դրա մասին նախկինում բազում անգամ խոսել էի, մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – ասել է Սաակաշվիլին: