Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167 231-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 143-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3089 դեպք կա, այլ պատճառով՝ 772։
Ապաքինվել է ևս 535 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 158 335 է։ Փաստացի բուժվողների թիվը 5 035 է։
Փետրվարի 1-ին 1 921 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 651 914 թեստավորում։