Հայաստանում երեկ կատարվել է 3 216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 209-ով, գրանցվել է 2 մահվան դեպք:
Հունիսի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 143 դեպք, որոնցից 214 268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 331 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել 1 099 797 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 090 է: