Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, խորհրդի որոշմամբ՝ պատվաստման գործընթացում կներգրավվեն նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:

Նախարարի խոսքով, պատվաստանյութի պահանջարկը մեծ է այս տարիքային խմբում:

«Մենք քննարկել ենք այն օրացույցը, որով այսօր Վրաստանը առաջնորդվում է պատվաստումների գործընթացն իրականացնելիս: Խորհուրդը լրացուցիչ որոշում կայացրեց, որ պատվաստումների խմբում ավելացնենք 55-ից բարձր տարիքի քաղաքացիներին: Դա պայմանավորված է նրանով, որ մենք նկատել ենք, թե որքան հետաքրքրություն և ակտիվություն կա մեր 65 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում: Նաև մեծ պահանջարկ կա խմբի մեջ, որը ներառում էր 55-ից 65 տարեկան մարդկանց», – ասել է նախարարը:

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով՝ պատվաստման գործընթացին կներգրավվեն այն քաղաքացիները, որոնք դիալիզ են ընդունում եւ որոնց փոխպատվաստել են օրգանները:

Ինչպես հայտարարել է Տիկարաձեն, դիալիզի ընդունող քաղաքացիները պատվաստվելու են այն հաստատություններում, որտեղ նրանք դիալիզային թերապիա են անցնում:

«Դիալիզ ընդունող հիվանդների վերաբերյալ կարեւոր որոշում է կայացվել։ Պատվաստանյութը նրանց համար ևս հասանելի կլինի: Նրանք կպատվաստվեն այն հաստատություններում, որտեղ դիալիզային թերապիա են անցնում: Կարեւոր է նաեւ հաշվի առնել այն մարդկանց, որոնց օրգաններն են փոխպատվաստված: Նրանք նույնպես բարձր ռիսկային խմբում են, համապատասխանաբար, նրանք ևս կներգրավվեն պատվաստման գործընթացում», – հայտարարել է Տիկարաձեն: