Նոյեմբերի 23-ի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 107 467 պատվաստում: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Երկրում մեկ դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 114 հազար 749 մարդ կամ չափահաս բնակչության 39,2 տոկոսը, իսկ չափահաս բնակչության 34,4 տոկոսը՝ 982 հազար 714 մարդ պատվաստվել է լիարժեք՝ երկու դեղաչափով։
Միաժամանակ, պաշտոնական տվյալներով, նոյեմբերի 22-ին պատվաստվել է 9 594 մարդ։
Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 085 նոր դեպք, ապաքինվել է 4 428 պացիենտ, մահացել՝ 62-ը։