Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 4 նոր դեպք: Այս մասին հայնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը:
Այս պահի դրությամբ` Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1010 դեպք:
Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 885:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը: