Այսօրվանից՝ դեկտեմբերի 24-ից, Վրաստանում մեղմացվում են կորոնավիրուսի հետ կապված առևտրային որոշ սահմանափակումներ: Սահմանափակումների մեղմացումները կգործեն մինչեւ 2021 թվականի հունվարի 2-ը:
Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում թույլատրվում է առևտրի օբյեկտների աշխատանքը, սակայն լրացուցիչ կանոնների պահպանման պարտադիր պայմանով.
Խանութների աշխատանքային ժամերն են՝ 07:00-19:00,
Խանութի յուրաքանչյուր 20 ք.մ-ում թույլատրվում է կանգնել ոչ ավելի, քան մեկ այցելուի,
Խանութի ներսում և դրսում հերթերը վերահսկելու համար օբյեկտները պետք է վերահսկողություն իրականացնեն,
Զեղչերն ու ակցիաները թույլատրվում են միայն առավոտյան և առցանց,
Հանդերձարանները հագուստի խանութներում չեն աշխատի,
Ապրանքների փոխանակման կամ վերադարձման ժամկետը 1 ամիս կլինի, գործընթացը թույլատրվում է փետրվարի 1-ից,
Առևտրի կենտրոններում սննդի կետերը չեն գործի:
Պարետային ժամը պահպանվում է երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն: Բացառություն են կազմում Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը: