Սեպտեմբերի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 515 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 829 մարդ, մահացել է 60 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 587 551, այստեղից ապաքինվել է 551 780 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 347:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 32 207 փորձարկում, այդ թվում 19 341-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 866-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 7.81% է, վերջին 14 օրվանը՝ 7,61%, վերջին 7 օրվանը՝ 7.32%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 561 228 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 24 941պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 76 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 785 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 318 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: