Վաղը, հուլիսի 1-ին, Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում կանցկացվի վարժանք երիտասարդ ընտրողների համար, ընտրական գործընթացի մասին նրանց գիտելիքները մեծացնելու համար:
Ոչ պետական կազմակերպություն «Ժողովրդավարական ամրապնդման կենտրոնը» սկսում է` «Ես երիտասարդ ընտրող» նախագիծը, որի նպատակն է բնակչության ներգրավվածությունը սոցիալական և քաղաքական գործընթացներին, ինչպես նաև ավելացել վստահությունը ընտրությունների նկատմամբ:
Նախագիծը ուղղված է երիտասարդների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և սահմանափակ հնարավորություններով անձանց կրթմանը: Վարժանքների մասնակիցներին կուսուցանեն հետևյալ թեմաներով` «Ընտրություններն ու Ժողովրդավարությունը», «Քաղաքացիական հասարակությունը և նրա դերը ժողովրդավարական ձևավորման ընթացքում», «Ընտրությունների օրը»: Երիտասարդ ընտրողները կկարողանան «խաղալ» ընտրություններ, ուսուցման համար իմիտացված գործընթացում:
Վարժանքներին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, սակայն մասնակիցների քանակը սահմանափակ է այն սենյակի համապատասխան, որտեղ անցկավելու է թրեյնինգը: Օրերս պլանավորվում է հետևյալ վարժանքի անցկացումը Նինոծմինդայում: