«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ը և Եվրամիությունը դադարեցրեց Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության զգալի մասը։ Ինչպես է դա ազդում Վրաստանի տնտեսության վրա և, ընդհանրապես, ինչպես է այսօր զարգանում երկրի տնտեսությունը, այս և շատ ավելիի մասին JNEWS-ը զրուցեց պրոֆեսոր և տնտեսական հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավայի հետ։

– Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կասեցրել են վրացական իշխանությունների աջակցության բազմաթիվ ծրագրեր, ինչպես է դա ազդում Վրաստանի տնտեսության և ազգային արժույթի փոխարժեքի վրա։

Եկամուտները գալիս են տարբեր ուղիներով, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներով, արտասահմանում աշխատող մեր քաղաքացիների դրամական փոխանցումներով և, իհարկե, վարկերի ու դրամաշնորհների միջոցով, որոնք երկիրը ստանում է դոնորներից։ Ներկայումս դադարեցված են բազմաթիվ վարկեր, դրամաշնորհներ, բաժնետոմսեր ԱՄՆ-ից և ԵՄ-ից, սակայն դա չի ազդել լարիի փոխարժեքի վրա, քանի որ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճում են, չնայած այն հանգամանքին, որ այս տարի նշանակված են խորհրդարանական ընտրություններ։ Երբ խորհրդարանական ընտրություններ են, որպես կանոն, օտարերկրյա ներդրողները փորձում են զերծ մնալ ներդրումներից։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թվականին Վրաստանում զգալիորեն ավելի շատ օտարերկրյա ներդրումներ են եղել, քան եղել են մինչև 2023 թվականը, ուստի ներկայումս խուճապի պատճառ չկա։ Իհարկե, ես կողմ եմ, որ Վրաստանը վերսկսի բիզնես համագործակցությունը Բրյուսելի և Վաշինգտոնի հետ և հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ մեր երկրի համար շատ կարևոր է, որ վերականգնվեն գործընկերային հարաբերություններն արևմտյան գերտերությունների հետ։

– Հնարավոր է արդյոք խոշոր բիզնեսի տեղափոխում այլ երկրներ և արտասահմանյան կապիտալի արտահոսք։

Իհարկե հնարավոր է։ Ներկայում նման վտանգ չկա։ Ընդհանրապես, ոչ մի երկրում դա երբեք չի բացառվում, բայց ներկայում նման վտանգ չկա։

– Ուկրաինայում պատերազմի պատճառով տեղի ունեցավ արտարժույթի մեծ ներհոսք, ինչ իրավիճակ է այժմ։

Սկզբում Ռուսաստանի, Բելառուսի շատ քաղաքացիներ, չհաշված Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր պատերազմից փախել էին իրենց հնարավոր մասնակցությունը պատերազմում կանխելու համար, լքեցին հայրենիքը և իրենց բիզնեսը տեղափոխեցին Վրաստան։ Իհարկե, դա ազդեց արտարժույթի ներհոսքի վրա, բայց շատերը մեկ տարի անց վերադարձան իրենց երկիր և գնացին երրորդ երկրներ։ Իհարկե, ներկայումս Վրաստանում կան Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի քաղաքացիներ, քանի որ Ուկրաինայի տարածքում պատերազմ է, բայց նրանց թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Ներկայումս դրամական փոխանցումների էական հոսք չկա, բայց, այնուամենայնիվ, այդ ներկայացուցիչները տեղափոխել են իրենց բիզնեսը, իրենց գործունեությունը, և նրանք համակարգչային տեխնոլոգիաների մասնագետներն են։

– Վերջին շրջանում լարիի փոխարժեքը համեմատաբար կայուն է, ինչով է դա բացատրվում։

Սա առաջին հերթին պայմանավորված է բարձր տնտեսական աճով։ Եվրոպական մասշտաբով Վրաստանն ունի ամենաբարձր տնտեսական աճ, համաշխարհային մասշտաբով, վրաստանի տնտեսությունը հարմար տեղում է: Սա այն բանի արդյունքն է, որ Վրաստանը ձեռնպահ մնաց Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու հնարավոր սադրանքներից, և կայունությունը բիզնեսի համար ընդունելի է, միջավայրը նպաստավոր է տնտեսական աճի համար։ Երբ կա տնտեսական աճ, տեղի է ունենում օտարերկրյա ներդրումների և արտարժույթի ներհոսք։ Գնաճը չափավոր է, ուստի ներկայումս Վրաստանում բոլոր տնտեսական պարամետրերը նորմալ են, և կարևոր է, որ Վրաստանի տնտեսական աճի դրական գնահատականը հաստատվի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից։ Նրանք կանխատեսում են, որ տնտեսական աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ: