Ազատ առևտրի համաձայնագիրը Ազատ առևտրի Եվրոպական ասոցիացիայի (ЕАСТ) հետ, ստորագրվեց Վրաստանի կողմից, հունիսի 27-ին Բեռնում:
Դա տեղի է ունեցել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Շվեյցարիա այցի շրջանակներում` ЕАСТ Նախարարական խորհրդի հետ: Հիշեցնենք, որ ЕАСТ-ի կազմի մեջ մտնում են` Նորվեգիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, և Շվեյցարիան, որոնք ԵՄ անդամ չեն: Իր հերթին, Եվրամիության հետ Վրաստանը արդեն ունի Խոր ու համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ Համաձայնություն:
«Դա նշանակում է, ավելի շատ առևտուր, ավելի շատ ներդրումներ, ավելի շատ զբոսաշրջության և նաև ավելի շատ վրացական գինի ЕАСТ երկրներում», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Ինչպես հայտնում ЕАСТ-ն, Վրաստանի հետ Ազատ առևտրի համաձայնագիրը ընդգրկում է արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների առևտուրը, ձկնային և այլ ծովային ապրանքների, ինչպես նաև առևտրային ծառայությունների` ներդրումների, մրցակցության, մտավոր սեփականության իրավունքների և այլն: Իսկ հիմնական արտահանվող ապրանքները ЕАСТ-ից կազմում են` դեղամիջոցները, ձկնատեսակները և ժամացույցները, իսկ Վրաստանից հագուստեղեն և պնդուկ, ընկուզեղենը:
Ազատ առևտրի համաձայնագիրը ЕАСТ-ի հետ ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կվավերացվի հինգ երկրների խորհրդարանների կողմից: Համաձայնագրի իրականացումը կվերահսկեն Վրաստանի և ЕАСТ-ի համատեղ հանձնաժողովը:
Էդիտա Բադասյան