Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունում կայացել է զեկույցի քննարկում, որը հրապարակել էր ամերիկյան Heritage Foundation հետազոտությունների կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են զեկույցի հեղինակ Լյուկ Կոֆֆին, Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելին, ինչպես նաև դիվանագետներ ու լրագրողներ:
Heritage Foundation-ի զեկույցը հրապարակվել էր անցած շաբաթ և մեծ վիճաբանության տեղիք է տվել: Կոֆֆին մատնանշում է, որ ՆԱՏՕ-ի անդամները վախենում են, որ Վրաստանի անդամակցությունը Դաշինքին ավտոմատ կերպով կհանգեցնի Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանում ռազմական գործողությունների: Ինչպես նաև նա մատնանշում է, որ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները անձնական զրույցներում հայտարարում են, որ ուրախությամբ կընդունեն փոխզիջումային տարբերակ ՆԱՏՕ-ին անդամակցելու, որում նախատեսված կլինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը Աբխազիայի և Ցխինվալի շրջանի մասին:
«Սա կլիներ իրատեսական որոշում Վրաստանի համար, որպեսզի անդամակցի ՆԱՏՕ-ին: Ուզում եմ ընդգծել, որ սա միայն իմ առաջարկն է: Ես ոչ մի վայրկյան չեմ առաջարկում, որպեսզի Վրաստանը հրաժարվի տարածքային ամբողջականությունից: Բոլորովին ոչ: Ես պարզապես ասում եմ, քանի դեռ Վրաստանը ուժի չկիրառման պայման ունի, այդ դեպքում ինչու է երաշխիք պետք ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի, որը վերաբերում է օկուպացված շրջաններին: Կոնկրետ ինձ համար դա անօգուտ ստեղծված խոչընդոտ է»,- ասել է Կոֆֆին Վրաստանի հանրային հեռուսաընկերության հետ հարցազրույցի ժամանակ:
«Վերջին 10 տարիներին, Բուխարեստի գագաթաժողովից հետո ես լսում եմ նույն քննարոկումները, թե ինչպես Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մտածում եմ, որ 10 տարի անց, եկել է ժամանակը նոր ու կրեատիվ մոտեցումների»,- կարծում է Կոֆֆին:
Նա նշել է, որ աշխարհում կա երկրներ, որոնք առաջնորդվել են կոնկրետ նման մոդելով ՆԱՏՕ-ին անդամակցելու, մասնավորապես, նման փոփոխություններ են մտցվել 1951 թվականին, երբ դաշինքին միացան Հունաստանն ու Թուրքիան:
«Դա կլիներ ժամանակավոր միջոց, մինչև որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չվերականգնվի միջազգայնորեն ճանաչված սահմանների»,- նշվում է Heritage Foundation հրապարակման մեջ:
Քննարկման ավարտից հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին մեկնաբանություն է արել Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն:
«Շատ հետաքրքիր քննարկում կայացավ: Մենք անդրադարձանք Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու բազմաթիվ խնդիրների: Շատ կարևոր է, որ բոլորը համաձայնվեցին, որ Վրաստանը շատ հաջողակ կերպով ինտեգրվում է ՆԱՏՕ-ին: Սա առաջին հերթին, արտահայտվում է հաջողված բարեփոխումներով, որոնք մենք իրականացնում ենք մեր երկրի ներսում, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ուղղությամբ: Էկոնոմիկայի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում, որոնք ընդունված են ՆԱՏՕ-ի և անդամակցող երկրների կողմից: ՆԱՏՕ-ին հաստատակամորեն աջակցում է մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Եվ մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը… Առաջին հերթին, Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը հանդիսանում է տարածքային ամբողջջականության և ինքնիշխանության ամրապնդումը»,- հայտարարել է Ջանելիձեն:
Հարկ է նշել, որ ավելի վաղ, փետրվարի 1-ին Ջանելիձեն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ոչ մի ալտերնատիվ սցենարի մասին խոսք անգամ չի կարող գնալ:
ՆԱՏՕ-ի կանոնադարության 5-րդ հոդվածը նախատեսում է, որ զինված հարձակումը Եվրոպայում դաշինքի մեկ կամ մի քանի երկրի կամ Հյուսիսային Ամերիկայի վրա կդիտարկվի, որպես հարձակում ընդհանուր դաշինքի վրա: Հետևաբար, դաշինքի երկրները պարտավոր են օժանդակել այդ երկրին «անհապաղ իրականացնելով այնպիսի անհատական կամ համատեղ գործողություն, որը նպատակահարմար կգտնեն, այդ թվում զինված ուժերի մասնակցությամբ, Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգության վերականգման ու պահպանման նպատակով»:
Նյութի աղբյուրը՝ Новости Грузия