Ինչպես արդեն գրել էինք, Ախալքալաքում սկսվել է ծառահատաման աշխատանքները։ Երեք օր է աշխատանքները կատարվում են Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին, այդ իսկ պատճառով երթևեկությունը ճանապարհի այդ հատվածում դանդաղել է:

Դեռևս մայիս ամսին ուժգին քամու հետևանքով Ախալքալաք-Ախալցիխե ավտոճանապահին, Շոթա Ռուսթավելիի շրջադարձից քիչ ներքև, ծառ էր ընկել, վնասելով էլէկտրալարերը, ինչի հետևանքով քաղաքը և շրջակա գյուղերը մի քանի ժամով հոսանքազրկվել էին։

car ktrel

Այնուհետև Ախալքալաքի քաղաքապետարանը ծառերի հատման և էտման աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթ հայտարարվեց, որը 13 688 լարիով հաղթել է «Մեգոբրոբա-5» ընկերությունը։

Այսպիսով ծառահատման աշխատանքներ են կատարվում հետևյալ տարածքներում՝

Քաղաք Ախալքալաք

1. Դարբինյան փողոցում՝ 2 ծառ,
2. Ազատության փողոցում՝ 1 ծառ,
3. Ռուսական դպրոցի մոտ՝ 1 ծառ,
4. Ախալքալաքի խճուղի (Ախալցիխե-Ախալքալաք մուտքի մոտ) 10 ծառ,
5. Թումանյան փողոցում՝ 1 ծառ,
6. Մաշտոցի փողոցում 9 ծառ (Թումանյանի դպրոցի մոտ)
7. Ծերեթելի փողոցում՝ 1 ծառ,
8. Աղամալյան փողոցում՝ 1 ծառ,
9. Աղմաշենեբելիի փղոցում՝ 1 ծառ,
10. Դեմիրճյանի փողոցում՝ 1 ծառ և
11. Նաբեռեժնայա փողոց (ափամերձ) 1 ծառ։

Ընդհանուր առմամբ նախատեսված է 29 ծառ հատել։

Ծառահատում պետք է կատարավի նաև Ախալքալաքի շրջանի 4 գյուղում։

1. Բուղաշեն գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 22 կմ հեռավորության վրա),
2. Բարալեթ գյուղում՝ 13 ծառ (քաղաքից 20 կմ հեռավորության վրա)
3. Կարծախ գյուղում՝ 12 ծառ (քաղաքից 30 կմ հեռավորության վրա)
4. Խուլգումո գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 5 կմ հեռավորության վրա)

Ընդհանուր առմամբ նախատեսված է 35 ծառ հատել։