Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը, Ախալքալաքի ծայրամասում 2,5 կմ ճանապարհի վերականգնման համար կրկին տենդեր է հայտարարել: Այս տենդերը հայտարարվել էր մարտ ամսին, այն շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը, սակայն, կորոնավիրուսի համավարակի պատճառով, նրա գործողությունը դադարեցվել էր:
Ենթակառուցվածքային աշխատանքների տենդերների մեծ մասը համավարակի պատճառով դադարեցվել է
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 23-ին կրկին մրցույթ էր հայտարարել Թուրքիա և Հայաստան տանող մայրուղիները միացնող 2.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման համար: Տարածաշրջանային զարգացման դեպարտամենտը աշխատանքների իրականացման համար հատկացրել է 2 686 610 լարի: Տենդերին մասնակցության հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է: