Հասարակություն 24 Նոյեմբերի, 2022 • Ինչպես ատամները պահպանել առողջ. Խորհուրդներ Jnews-ում (Video)

Jnews-ը շարունակում է «Խորհուրդներ մասնագետի կողմից Jnews-ում» հաղորդումների շարքը։ Ատամնաբույժ Լևոն Բիչախչյանը կպատմի, թե ինչպե՞ս պետք է հետևել բերանի խոռոչի հիգիենային, ո՞ր մթերքներն են առավել վնասակար ատամների համար, ինչպե՞ս ճիշտ ընտրել ատամի խոզանակը և շատ ավելիի մասին։

Նա, մասնավորապես, խորհուրդ է տալիս.

— Պարբերաբար մաքրել բերանի խոռոչը՝ ոչ միայն ատամները, այլև այտերի ու լեզվի մակերեսը, որտեղ նույնպես կուտակվում են բազմաթիվ բակտերիաներ։ Բերանի խոռոչի հիգիենայի ոչ պատշաճ խնամքի դեպքում առաջանում է կարիես, որը ներթափանցում է էմալ և դենտին ու առաջացնում նյարդերի բորբոքում:

— Զերծ մնալ չափազանց քաղցր, աղի և կծու մթերքների հաճախակի օգտագործումից, ինչպես նաև գունավոր ըմպելիքներից, որոնք վնասում են ատամի էմալը:

— Եթե կոնկրետ խնդիր չունեք, ինչպիսին է լնդերի բորբոքումը, Դուք պետք է օգտագործեք միջին կոշտության ատամի խոզանակներ: Որոշ հիվանդությունների առկայության դեպքում ձեր ատամնաբույժը կնշանակի համապատասխան խոզանակ:

— Ատամի խոզանակները միշտ չէ, որ կարողանում են մաքրել բերանի խոռոչը, օրինակ՝ ատամների շփման կետերում, ուստի Լևոնը խորհուրդ է տալիս օգտագործել ատամի թել, որը կարելի է գնել ցանկացած դեղատնից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝