Վրաստանում արևային էլեկտրակայանների կառուցման համար սկսվում են տեխնիկական և տնտեսական ուսումնասիրություններ: Որոշումը կայացվել է հունվարի 24-ին Խորհրդարանական նիստի ժամանակ:
Ըստ Վրաստանի վարչապետի, ներդրողը 18 ամսվա ընթացքում կուսումնասիրի 8 տարբեր վայրեր, որի արդյունքում որոշում կկայացվի արևային էլեկտրակայանի շինարարության սկսման մասին:
«Դա կլինի ևս մի կարևոր քայլ, մեր երկրի էներգետիկ անկախության ուղղությամբ, որի ուղղությամբ մենք շարժվում ենք աստիճանաբար և գիտակցաբար: Ցանկանում ենք նշել, որ վերջերս Քարելի շրջանում բացվեց Վրաստանում առաջին հողմակայանը, ինչը կարևոր քայլ է դեպի այլընտրանքային էներգիայի աղբյուրների ամրապնդման և Վրաստանի էներգետիկ անկախության: Մենք գնալու ենք այդ ուղղությամբ, և կարծում ենք, որ ներդրողներից կստանանք ավելի հետաքրքիր առաջարկներ», – հայտարարել է վարչապետը:
Լուսինե Աստոյան