Վրաստանում մոտենում են ցրտաշունչ եղանակները, և, համաճարակաբանների կարծիքով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը գնալով վատթարանում է։ Համաճարակաբան Խաթունա Զախաշվիլիի կարծիքով, եթե, այսօրվա բոլոր վարակվածները պատվաստվեին, ապա լավագույն դեպքում 5-6000 դեպքի փոխարեն Վրաստանում օրական 550-600 դեպք կլիներ։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր համաճարակաբան Խաթունա Զախաշվիլին ասում է, որ կորոնավիրուսով վարակվածների 100%-ից 15-20%-ը հոսպիտալացման կարիք ունի։ Ծանր վիճակում գտնվող բուժառուները, որոնք պահանջում են մասնագիտացված և բարձր տեխնոլոգիական խնամք՝ 5% են կազմում: Հիվանդների 1,5-2%-ի մոտ կորոնավիրուսային վարակն ավարտվում է մահվան ելքով։
«Կա երկու ճանապարհ՝ կա՛մ զանգվածային պատվաստվել, կա՛մ չպատվաստվել, և երկար ժամանակ լինել վարակի ակտիվացման և անկման փուլերում։ Պատվաստվածները 9 անգամ ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով, քան՝ չպատվաստվածները։ Վրաստանում օրական վարակվում է 5000-6000 մարդ։ Եթե ամեն օր վերցնենք դեպքերի թիվը և բաժանենք 9,3-ի, ապա այդքանով ավելի քիչ կլիներ, եթե մարդիկ պատվաստված լինեին: Նույնը կարելի է ասել հոսպիտալացման դեպքերի մասին»,- ասում է Խաթունա Զախաշվիլին։
Համավարակի սկզբից ի վեր COVID-19-ից մահացել է 10 435 մարդ։ Ըստ Խաթունա Զախաշվիլիի, չնայած համաճարակի սկզբից մենք պատվաստանյութեր չունեինք, բայց եթե լավագույն տարբերակում բոլորը պատվաստված լինեին, ապա Վրաստանում կորոնավիրուսից կմահանար ընդամենը 1 100 մարդ։
Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսի 6 021 նոր դեպք։ Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 3 792 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 75 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 761 067 դեպք, որից բուժվել է 696 921, մահացել՝ 10 584 մարդ։
Ընդհանուր առմամբ իրականացվել է 2 010 783 պատվաստում, որից 5 254-ն այսօր։