Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) երեկ՝ նոյեմբերի 4-ին, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22 դեպք։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ ծանր, դեպքերը շարունակում են աճել։
Երեկ, Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) իրականացվել է կորոնավիրուսի 272 թեստ, որից 200-ը՝ հակագենի, 72-ը՝ ՊՇՌ մեթոդով, արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուսի 22 դեպք։
Նոյեմբերի 3-ին արձանագրվել է վարակման 15 դեպք՝ անցկացված 132 թեստի արդյունքում, որից 115-ը՝ հակագենի, իսկ 17-ը՝ ՊՇՌ մեթոդով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում այսօրվա դրությամբ կարանտինի մեջ է գտնվում 457 մարդ։
Ախալքալաքի ՀԱԿ տվյալներով, Օրջա գյուղը համեմատաբար «կանաչ» գոտի է, մյուս գյուղերում վիրուսի տարածվածությունը բարձր մակարդակի վրա է։