«Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածուն քվեարկել է թիվ 40 ընտրատեղամասում՝ ժամը 12:00-ին: Նա իր ընտրությունը կատարել է հանուն Վրաստանի և Ջավախքի, հանուն ապագայի:

«Որպեսզի մեր երեխաներն իրենց երկրում լինեն իրավահավասար քաղաքացիներ: Որպեսզի այս իրավիճակը փոխվի: Որպեսզի այս օլիգարխիկ ռեժիմը հեռանա, գործի օրենքը», – ասաց նա:

Հարցին, թե ինչպես են ընթանում ընտրությունները, թեկնածուն պատասխանեց.

«Ընտրություններն անցկացվում են ինչպես միշտ: Հատուկ ծառայություններ, վարչական ռեսուրս: Բնակչությանը վախեցնելով՝ նրանք ցանկանում են իրենց ուզածին հասնել»:

Նախորդ տարի՝ խորհրդարանական ընտրություններում, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասին Սաակաշվիլիի հայտարարությունը ազդեց Ջավախքում ընտրողների ընտրության վրա, որի արդյունքում «Ազգային շարժումը» ակնկալվողից քիչ ձայներ հավաքեց: Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Սաակաշվիլիի ֆենոմենն այս ընտրությունների վրա՝ կունենա դրական ազդեցություն: