Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում 16 թափուր աշխատատեղ կա, որից 13-ը՝ տարբեր առարկաների ուսուցիչների համար է, իսկ 3-ը՝ այլ մասնագիտությունների։

Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցում պահանջվում է բժիշկ, ինչպես նաև հրդեհային անվտանգության աշխատակից։

Ագանա գյուղի հանրային դպրոցը փնտրում է հաշվապահի, 6-րդ դասարանի համար բնության ուսուցչի, ինչպես նաև վրաց լեզվի ուսուցչի՝ 7-րդ, 9-րդ, 10-րդ դասարանների համար։

Վարեւան գյուղի դպրոցում պահանջվում է անգլերենի ուսուցիչ։

Ախալքալաքի թիվ 5 դպրոցում պահանջվում է վրացերենի ուսուցիչ հետևյալ դասարաններում՝ 4 -րդ, 5 -րդ, 6 -րդ և 8 -րդ։

Տուրցխ գյուղի դպրոցում պահանջվում է անգլերենի ուսուցիչ առաջինից 8-րդ դասարանների համար։

Մերենիա գյուղի հանրային դպրոցում պահանջվում է տարրական դասարանների ուսուցիչ։

Դիլիսկա գյուղի թիվ 2 հանրային դպրոցում պահանջվում է ֆիզիկայի ուսուցիչ՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների հանար, աշխարհագրության ուսուցիչ՝ 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների համար և կենսաբանության ուսուցիչ՝ 8-րդ դասարանի համար:

Գոգաշեն գյուղի դպրոցում պահանջվում է առաջինից 9-րդ դասարանների ֆիզկուլտուրայի և սպորտի ուսուցիչ։

Բավրա գյուղի դպրոցում՝ վրացերենի ուսուցիչ 2-րդ դասարանի համար։

Ղադոլար գյուղի հանրային դպրոցը աշխատանքի է հրավիրում ինֆորմատիկայի ուսուցչի՝ 5-րդ և 6-րդ դասարաններում դասավանդելու համար: