Ախալքալաքի սպորտհամալիրի բռնցքամարտիկները բռնցքամարտի Վրաստանի մեծահասակների առաջնությունում նվաճել են 7 մրցանակային տեղ, նրանցից 5-ը՝ մտել են ազգային հավաքական:

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Ռուսթավիում կայացավ բռնցքամարտի Վրաստանի առաջնությունը: Ախալքալաքից մասնակցում էին տարբեր քաշային կարգերի 8 մարզիկ: Նրանք բոլորը մարզվում են Ախալքալաքի սպորտհամալիրում և նրանց մարզիչն է Ատոմ Էլիզարյանը: 2017 թ.-ի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Օթար Երանոսյանը ծնկի վնասվածքի պատճառով առաջնությանը չմասնակցեց:

Ախալքալաքի 5 մարզիկներ առաջնությունից հետո մտան Վրաստանի ազգային հավաքական: Ընդհանուր առմամբ Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում, տարբեր քաշային կատեգորիաներում, Ախալքալաքից կա 15 մարզիկ, որոնցից 6-ը՝ մեծահասակների խմբում:

Ախալքալաքցի մարզիկները զբաղեցրել են հետևյալ տեղերը.
Գոմցյան Արտյուշ 56 կգ քաշային կարգում գրավեց առաջին տեղը
Շիրինյան Ստեփան (52 կգ)- 2-րդ տեղ
Գրիգորյան Արմեն (60 կգ) – 2-րդ տեղը
Էլիզբարյան Արշակ (69 կգ) – 2-րդ տեղ
Յորդանյան Արտյոմ (91 կգ) – 2-րդ տեղ
Պոզոյան Գագիկ (56 կգ) – 3-րդ տեղ
Մելիքյան Նաիր (69 կգ) – 3-րդ տեղ:

спортт

Ստեփանյան Պետրոսը, չնայած մրցանակի չի արժանացել, բայց, ըստ մարզիչ Ատոմ Էլիզբարյանի, արժանի հանդես եկավ:

Մայիսի 13-ին Վրաստանի ազգային հավաքականի մարզիկները կմասնակցեն հավաքների միջազգային մրցաշարերին մասնակցելու համար:

бокс

Շուշան Շիրինյան