Չպատվաստված քաղաքացիների բուժումը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առաջիկայում հնարավոր է վճարովի դառնա:
Այս մասին ասել է Հայաստանի Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: Հարցն արդեն քննարկվում է նախարարությունում: Խոսքը բավականին թանկարժեք բուժման մասին է:
Բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ: Խաչատրյանը, սակայն, չի նշել, թե փոփոխությունը կոնկրետ երբ տեղի կունենա: