Երեկ Հայաստանում կատարվել է 3542 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ապաքինվել է ևս 120 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 643 դեպք, որոնցից 215 118-ն` առողջացած, 4 482-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 1 122 295 թեստավորում:
COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 2 950 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 093 է: