Հայաստանում հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 722 315 վերջին մեկ օրում` 5 900 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21 135 պացիենտ: Մեկ օրում աճել է 1 819-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 335 719 անձ` վերջին մեկ օրում 257 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8046 է:
Այլ հիվանդություններից մահացածների թիվը 4-ն է: Այլ հիվանդություններից մահացածների ընդհանուր թիվը 1 533 է: