Հայաստանում փետրվարի 15-ին կատարվել է 6 630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 774 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2 574 հիվանդ, մահվան 34 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 410 155 դեպք, որոնցից 381 70 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18 645 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 229 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1581դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 810 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 840 443 թեստավորում: