Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11 817-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 596-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 8 դեպք է գրանցվել. 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 183 դեպք կա, այլ պատճառով՝ 69։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից։
Ապաքինվել է ևս 45 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3513 է։
Փաստացի բուժվողները 8052-ն են։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 65 161 անձ։