Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) բացահայտել է կորոնավիրուսով վարակման 16 դեպք։ Շրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր։
Այսօր ՀԱԿ-ն իրականացրել է 220 հակագեն և 20 PCR թեստ, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 16 դեպք։
Ըստ ՀԱԿ-ի, իրավիճակը շրջանում շարունակում է մնալ ծանր, իսկ կորոնավիրուսով վարակվածության մակարդակը մնում է բարձր։
Այսօր Կարծախ և Արագվա գյուղերի հանրային դպրոցների ուսուցիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն, ըստ ՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանի, դեռևս պարզ չէ, դպրոցները կփակվեն հեռավար ուսուցման համար, թե ոչ, քանի որ Կրթության նախարարությունը փոխել է մոտեցումը նման իրավիճակների նկատմամբ։