Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը սպանության փորձ կատարելու մեղադրանքով մեկ մարդու է ձերբակալել:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 19-108 հոդվածով, ինչը նշանակում է սպանության փորձ, որը պատժվում է 7-ից մինչև 15 տարի ազատազրկում:
Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը՝ 21:00-ին Ախալքալաքի կենտրոնում Ազատություն-Ռուսթավելի խաչմերուկին երկու տղամարդիկ հարցեր են պարզել: Արդյունքում՝ նրանցից մեկը ստացել է դանակի հարվածներ, և ենթադրաբար, նաև հրազենային վնասվածքներ: Նրան տեղափոխել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց և հիմա վիրահատում են: Վիրավորում ստացած անձը 1986 թվականի ծնված տղամարդ է: