Chevroni բենզալցակայանում, Ախալքալաքի կենտրոնական փողոցում, 13:30-ին լսվեց պայթյուն, վառվել էին բենզատարի անվադողերը, hրդեհը մարվել է փրփուրով և չի հասցրել պայթեցնել բենզատարի վառելիքով լի ամբողջ տարան:
Կրակի առաջացման պատճառը անհայտ է և ենթադրելի: Ըստ ականատեսների, վառելիք տանող բեռնատարը ժամանել է և սկսել է լցնել վառելիքը լցակայաններ, և մի քանի րոպե անց նրանք լսել են բարձր պայթյուն: Ենթադրվում է, որ խնդիրը լցնող խողովակի հետ էր կապված, որն պատրաստված էր պլաստմասից: Վառվել են բենզատարի անվադողերը և պայթել: Բոլորը մոտակայքում վախեցել էին պայթյունից: Հրդեհը շուտափույթ կերպով հանգցրել է հրշեջ ծառայությունը: