Այսօր՝ հունվարի 16-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի մեկ նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 282: Ընդ որում 321-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 27 նոր դեպք։

Ադիգենի` 0,
Ախալցիխե` 8,
Բորժոմի` 18,
Ասպինձա` 0,
Ախալքալաք` 1 և
Նինոծմինդա` 0:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 329 անձ:

Ախալցիխեում՝ 119,
Բորժոմիում՝ 120,
Ադիգենում՝ 39,
Ասպինձայում՝ 36,
Ախալքալաքում՝ 14,
Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։ COVID-հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 82 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 22 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3860, մահվան դեպքերը՝ 43։

Այս պահի դրությամբ սպասվում է 44 թեստի պատասխանի։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 46 անձ, ընթանում է փորձաքննություն։