Հայաստանում երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվը ավելացել է 627-ով, գրանցվել է 12 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 258 հազար 545 դեպք, որոնցից 239 հազար 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 352 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 688 հազար 640 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է: