Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծնունդով Ախալքալաքից Սամվել Պողոսյանին գեներալ-մայորի կոչում է շնորհել:
Սամվել Պողոսյանը ծնվել է 1971 թ. Ախալքալաքում՝ զինվորականի ընտանիքում: Նրա հայրը կադրային սպա է, գնդապետ:
1981 թվականից սովորել է Վ. Մայակովսկու անվան №2 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո նա ծառայել է խորհրդային բանակում՝ Ախալքալաքում տեղակայված դիվիզիայում:
Նա իր ծառայությունը սկսել է Հայոց բանակում 1999 թ.-ին: Սամվել Պողոսյանը ծառայել է Հայաստանի տարբեր սահմանային շրջանների հրամանատարական տարբեր դիրքերում:
2005 թվականին ընդունվել է Մոսկվայի Վ. Ֆրունզեի անվան ակադեմիան, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Ակադեմիան ավարտելուց հետո՝ 2007 թվականին, հետագա զինվորական ծառայությունը շարունակեել է Տավուշի մարզում:
2018 թվականից մինչ օրս ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում՝ որպես զորամասի հրամանատար:
Սամվել Պողոսյանը շարունակում է ծառայել շատ կարեւոր մարտական դիրքում:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ինչպես նաև պետական մի շարք այլ պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Լուսանկարը՝ Հայաստանի բանակի օրվա պարգևատրման արարողությունից