Վրացական բանակի ՆԱՏՕ ինտեգրման պատրաստակամության, Վարշավայի առաջիկա գագաթնաժողովից սպասվող ակնկալիքների և Վրաստանի ռազմավարական գործընկերների մասին Jnews.ge-ին զրուցեց Վրաստանի կառավարության, դիվանագիտական և ռազմական գործիչ, (2008—2009թթ.) պաշտպանության նախկին նախարար` Վասիլի Սոխարուլիձեի հետ:
– 2008 թվականի կարճաժամկետ պատերազմը ցույց տվեց, որ վրացական բանակը այնքան էլ ուժեղ չէր: Որպես Վրաստանի նախկին պաշտպանության նախարար, ինչպես եք գնահատում բանակի պատրաստվածությունը հիմա:
Վրաստանի բանակը բարեփոխված է, այն մարտունակ է: Այդպիսին էր 2008 թ.-ին, ինչպես նաև այժմ: Ես կարծում եմ, որ Վրաստանի անվտանգության քաղաքականությունը հիմնված է բազմաթիվ բաղադրիչների վրա, իհարկե, ռազմական բաղադրիչը առկա է, և շատ կարևոր: Մեր բանակը բարեփոխվվել է ՆԱՏՕ-ի չափանիշների համաձայն, կան նաև այլ բաղադրիչներ, որոնք ապահովում են մեր անվտանգությունը:Դա միջազգային անվտանգության մեխանիզմներն են, երկկողմ հարաբերությունները մեր հարևանների հետ, և ներվրացական համախմբվածությունը, որոնք հանդիսանում են շատ լուրջ բաղադրիչներ:
– 2008 թ.-ից հետո տեղի է ունեցել արդյոք բանակի ֆինանսավորման ավելացում:
Պաշտպանության բյուջեն պետք է աճի մոտ առնվազն 10%-ով: Կարծում եմ, որ դա պետք է նպաստի երկրի պաշտպանունակությանը: Սակայն, ռազմական բյուջեի արագ աճ, ես չեմ տեսնում, համեմատ 2008 թվականի հետ:
– Ինչ սպասելիքներ ունեք Վարշավայի առաջիկա գագաթնաժողովից:
Առաջինը, ինչ սպասվում է Վարշավայի գագաթնաժողովից Եվրոպական անվտանգության հզորացումն է, ամենակարևորը Եվրոպայի արևելյան ֆլանգի հզորացումը, ինչը մեծ ռիսկի տակ է: Երկրորդը, այն, ինչ սպասվում է Վարշավայի գագաթնաժողովից, դա «Ամբողջական, ազատ, ապահով, խաղաղ Եվրոպա» անվանումով շարժման ամրապնդումն է: Վրաստանի համար սպասվում է 2 բաղադրիչ` առաջինը` Վրաստանի պաշտպանունակության հզորացումը, նախագծերի և ծրագրերի ընդլայնումը, որոնց ՆԱՏՕ- ն նպաստում է Վրաստանի պաշտպանական ոլորտում զարգացմանը: Իսկ երկրորդ բաղադրիչը, դա տարածաշրջանային անվտանգության ասպեկտն է:
– Հետաձգված մուտքի արտոնագրերի ազատականացումը, MAP–ի ձգձգվող ստացումը, չի հոգնի … արդյոք Վրաստանը սպասելուց, հնարավոր է, որ մոտ ապագայում փոխվի արտաքին քաղաքականության ուղղությունը:
Բնակչության ավելի քան 75% -ը սատարում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Այո, այնքան էլ ուրախալի չէ հետևել, որ գործընթացը ձգձգվում է, բայց ես համոզված եմ, որ այս տարի մենք կունենանք ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատ ռեժիմ: ՆԱՏՕ-ին անդամակցելը ժամանակի հարց է: Մենք պետք է աշխատենք դրա վրա, պետք է ամրապնդել ժողովրդավարությունը Վրաստանում, աջակցել ժողովրդավարական սկզբունքներին և ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները:
– Ինչ վտանգների և մարտահրավերների դեմ է կանգնած Վրաստանը ներկա պահին:
Ամենակարևոր վտանգը և մարտահրավերը Ռուսաստանի հիբրիդային զորքն է, որը Ռուսաստանը ուղղում է դեպի Վրաստան, բացի օկուպացիայից և ռազմական ներկայությունից: Բացի այդ, տնտեսական մեխանիզմը, քարոզչության մեխանիզմը, որը հանդիսանում է երկրի պետական զարգացման և քաղաքացիների բարեկեցության քայքայման գործիք: Ուստի, անհրաժեշտ է ամրապնդել երկրի պաշտպանունակության ամրապնդումը, ինստիտուցիոնալ ամրապնդումը և միջազգային հարաբերությունները, ինչպես նաև կանխել առևտրային և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
– Կա արդյոք էներգոռեսուրսների կախվածություն Ադրբեջանից, Թուրքիայից և այլ երկրներից:
Ռազմավարական համագործակցությունը շատ կարևոր է բոլոր երեք երկրների համար: Առաջին հերթին էներգետիկ համագործակցությունը կարևոր հնարավորություն է զարգացնելու համար Վրաստանի տնտեսությունը: Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ապա դա չի նշանակում, համագործակցություն որևէ երրորդ երկրի դեմ: Այս համագործակցությունը կենտրոնացած է ենթակառուցվածքների կրիտիկական պաշտպանությանը` տրանսպորտի, էներգետիկայի, ինչը կարևոր է բոլոր երկրների տնտեսությունների և Վրաստանի համար նույնպես: Որքան շատ է էներգիայի քանակը, այնքան ավելի լավ: Այժմ մեր կախվածությունը ռուսական գազից հավասար է զրոյի, ինչը շատ դրական է: Պատժամիջոցների վերացումը Իրանից կարելի է դարձնել Իրանին խոշոր էներգետիկ խաղացող տարածաշրջանում, այստեղ ոչ մի սխալ բան չկա: Միակ բանը, այն է, որ մենք պետք է այնպես անենք, որ կախվածություն ինչպես, որ կար Ռուսաստանից էլ չկրկնվի: Իսկ Ադրբեջանի դեպքում, մենք կախված ենք միմյանցից: Ադրբեջանին պետք է ունենալ ճանապարհ, որով կկարողանա շրջանցելու դեպի ռուսական շուկա իր ռեսուրսները վաճառելու համար, իսկ մեզ համար կենսապես կարևոր է, ունենալ ռեսուրս, որը կախված չէ Ռուսաստանից: Ռուսաստանը միշտ օգտագործում է էներգետիկան քաղաքական նպատակներով: Մենք Ադրբեջանի հետ ունենք առևտրային, փոխշահավետ ռազմավարական հետաքրքրություն, ինչը բացառում է էներգետիկայի քաղաքական նպատակներով օգտագործումը:
Քրիստինե Մարաբյան