2016 թվականի սկզբին Ախալքալաքում կսկսի նոր Արդարադատության տան կառուցումը: Քաղաքացիական ռեեստրի ծառայությունը քաղաքի կենտրոնից կտեղափոխվի հարավային մաս: Արդարադատության նախարարությունը հայտարարաում է, որ կավելանա ծառայության որակը և արագությունը, նաև կբացվեն նոր աշխատատեղեր:
Ախալքալաքում քաղաքացիական ռեեստրը գտնվում է մի շինությունում: Դա մի սենյակ է, որտեղ կան մի քանի սպասարկող պատուհաններ: Այստեղ կան մի քանի աշխատողներ, ովքեր աշխատում են տարբեր ուղղություններով: Ներքին անձնագիր, արտասահմանյան անձնագիր, ծննդյան և մահվան վկայական, բնակության թույլտվություն և երկքաղաքացիություն, և շատ այլ փաստաթղթեր Ախալքալաքի քաղաքացիները և շրջանի 64 գյուղերի բնակիչները ստանում են հենց այստեղ: Տարբեր ակցիաների ընթացքում կամ հասարակության փաստաթղթերի հետ կապված խնդիրների ժամանակ, ինչը Ախալքալաքում հազվադեպ չէ, այս սենյակում ասեղ գցելու տեղ չի լինում, օդ չի մնում աշխատողներին շնչելու համար: Հաճախ կարելի է տեսնել, թե ծառայության ղեկավարը ինչպես է փոխարինում այս կամ այն աշխատակցին, կամ էլ հավաքված անձանց բացատրում, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք բերել և որտեղից:
Քաղաքացիական ռեեստրի ներկայիս շենքը գտնվում է Ախալքաղաքի կենտրոնում, քաղաքային զբոսայգու՝ Խաս Բախչայի դիմաց: Այստեղ մարդիկ ովքեր երկար ժամանակ պետք է սպասեն պատասխանի, իրենց հերթին կամ բարեկամներին, կարող են զբաղվել իրենց գործերով, կատարել գնումներ, կամ էլ խաղալ երեխաների հետ այգու մանկական տարածքում:
Նոր Արդարադատության տունը կկառուցվի Հարկային ծառայության շենքի և վրացական եկեղեցու մոտ, Ազատության փողոցի վերջնամասում:
«Եթե այդպես է որոշել ղեկավարությունը, ուրեմն այդտեղ մեզ ավելի հարմար կլինի: Հնարավոր է այլ տեղում, ավելի լավ լիներ, բայց եթե որոշվել է հենց այդտեղ, թող այդպես էլ լինի»,- մեկնաբանեց Ախալքալաքի Քաղաքացիական ռեեստրի ղեկավար Ռուբեն Պալյանը:
Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության ծառայության ղեկավարի խոսքով, Արդարադատության տան շինարարությունը պլանավորվում էր դեռ 2011-2012 թթ.: Այդ ժամանակ տեղի իշխանությունները Արդարադատության նախարարությանը ներկայացրին մի քանի տեղ կառուցման համար, և ընտրվեց Ախալքալաքի Հարկային ծառայության շինության մոտ գտնվող այդ տարածքը:
«Հիմա եկան և խնդրեցին տարածքը հին ռուսական դպրոցի կողքին (Հարկային ծառայության շինության մոտ): Մենք այդ վայրում արդեն քանի տարի է պլանավորում ենք կառուցել փոքր սպորտ հրապարակ: Երբ նախարարը մեզ հայտնեց այդ մասին, պատգամավորը և բոլոր մնացածները դեմ էին, այդ իսկ պատճառով ընտրեցին այլ վայր: Նոր տեղը շատ հարմար է, կա տեղ մեքենաները կայանելու համար: Լավ կլինի, եթե ռեեստրը տեղափոխվի Հարկային ծառայության մոտ, քանի որ հիմա քաղաքային զբոսայգու շրջակա ճանապարհները համարյա փակ են: Հիմա նույնիսկ անցնել հնարավոր չի, ամենուր մեքենաներ են»,- ասում է Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության ծառայության ղեկավար Վահան Բաթոյանը:
Օգոստոսին Ախալքալաք էր ժամանել Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Նա անձամբ էր ժամանել տեսնելու համար Արդարադատության տան նոր շինության վայրը:
Ինչպես մեզ բացատրեցին Արդարադատության նախարարությունում Արդարադատության տան շինության վայրը բոլոր քաղաքներում ընտրում է տեղի ինքնակառավարումը և տարածաշրջանի պատգամավորը: Նրանք ընտրում են մի քանի տարբերակներ և ներկայացնում Արդարադատության նախարարին, հետագայում համընդհանուր հանդիպման ժամանակ կատարվում է վայրի ընտրությունը:
«Բոլոր Արդարադատության տները կառուցվում են քաղաքացիների հարմարավետության համար: Կավելանա ոչ միայն ծառայության արագությունը, այլ նաև որակը: Կբացվեն աշխատատեղեր և կադրեր կընտրվեն տեղի բնակիչներից` մրցույթների օգնությամբ»,- մեր հարցերին այսպես պատասխանեցին Վրաստանի Արդարադատության նախարարությունից:
Քրիստինե Մարաբյան