Հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1962 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293 014-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 39 դեպք է գրանցվել, 31-ը՝ կորոնավիրուսից և մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5975 դեպք կա, այլ պատճառով՝ 1256:
Ապաքինվել է ևս 1219 մարդ։
Առողջացածների ընդհանուր թիվը 259 705 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 26 078 է։