Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու համար:
«Իրակլի Կոբախիձե, սրտանց շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում ենք Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը, որը հիմնված է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- վրացերեն գրված է վարչապետ Փաշինյանի «X»-ի միկրոբլոգում։
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը և նրա «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագրին։ Կոբախիձեի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։