Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի կողմից Jnews-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ շրջանի հանրակրթական հաստատություններում աշխատող 1297 ուսուցիչներից միայն 342-ն է ավագ ուսուցիչ, 23-ը՝ առաջատար, իսկ 1-ը՝ մենթոր։
Վրաստանում դպրոցների ուսուցիչները բաժանվում են չորս կարգի՝ պրակտիկոս, ավագ, առաջատար և մենթոր:
Ինչ վերաբերվում է աշխատավարձին, 6 տարուց պակաս աշխատանքային փորձ, բակալավրի աստիճան ունեցող ուսուցիչը կվարձատրվի 477,90 լարիով՝ լրիվ դրույքով աշխատանքի համար (առանց կարգավիճակի հավելման), մագիստրոսի կոչում ունեցողը` 524,48 լարիով (առանց կարգավիճակի հավելման), իսկ դոկտորի կոչում ունեցողը` 571.05 լարիով (առանց կարգավիճակի հավելման):
Եթե աշխատանքային փորձը 6 տարուց ավելի է, բայց 11 տարուց պակաս, ապա ըստ գիտական աստիճանի վարձատրությունը կլինի հետևյալը.
. բակալավր՝ 496.13 լարի
. մագիստրոս՝ 542.70 լարի
. դոկտոր՝ 589.28 լարի
Վրաստանում ուսուցիչների վարձատրությունը կախված է գիտական մակարդակից՝ որի համար նրանք հանձնում են քննություն և աշխատանքային փորձից:
Ըստ Վրաստանի կրթության նախարարության մինչև 2022 թվականը ուսուցիչների աշխատավարձերը կավելանա: Ըստ այդմ էլ՝ 2022 թ.-ին ավագ ուսուցիչների աշխատավարձը կկազմի 1700 լարի (572 դոլար), առաջատար ուսուցիչներինը` 2135 լարի (մոտ 720 դոլար), մենթորներինը` 2445 լարի (823 դոլար):