Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին, ժամը 15:00-ից 16:00-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան և Հոկամ գյուղերը:
Վերանորոգման աշխատանքները կիրականացվեն Հոկամ գյուղի տրանսֆորմատորի վրա։ Շուրջ 488 բաժանորդ մեկ ժամ կմնա առանց էլեկտրաէներգիայի:
Կհոսանքազրկվեն նաև Ախալցիխեի Կոստավա, Ռուսթավելի, Քեթևան Դեդոփլիս և այլ փողոցներ:
Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: