Ախալքալաքում կորոնավիրուսի դեպքերի աճի հետ մեկտեղ տեղի բնակիչները որոշ վայրերում սկսել են ավելի խիստ պահել հիգիենայի կանոնները։ Եթե դեռ մի քանի շաբաթ առաջ փողոցում հազվադեպ կարելի էր հանդիպել դիմակով մարդու, ապա այժմ շատերը կրում են դիմակ, չնայած նրանցից շատերը դիմակը կրում են կզակի վրա:
Խանութներում և այլ փակ տարածքներում հիմնականում բոլորը պետք է դիմակ կրեն, իսկ Ախալքալաքի փողոցներում կարելի է հանդիպել նաև բազմաթիվ դիմակներով «պաշտպանված» բնակիչների։
Ախալքալաքի սննդի բաց տիպի շուկայում վաճառողներն ու գնորդները նույնպես հիմնականում դիմակ են կրում: Այնուամենայնիվ, շատերը և պաշտպանվում են, և՝ ոչ, քանի որ դիմակը իջեցնում են կզակի վրա:
«Կորոնավիրուսի ալիքը հասել է Ախալքալաք, մեզ մոտ ամեն ինչ եռման փուլում է: Նախկինում, իհարկե, մենք աչք էինք փակում այս բոլոր կանոնների վրա, բայց հիմա մենք մեզ պաշտպանում ենք: Ես անպայման դիմակ եմ կրում, փոխում եմ, ձեռքերս ախտահանում»,- ասում է քաղաքի բնակիչներից մեկը։
Քաղաքի դեղատները նշում են նաև, որ ավելացել է ախտահանիչ լուծույթ և դիմակներ գնող գնորդների թիվը:
Այդուհանդերձ, Ախալքալաքում այդպես էլ չսովորեցին հեռավորություն պահպանել։ Մարդաշատ վայրերում և հերթերում մարդիկ չեն պահպանում միմյանց միջև հեռավորությունը՝ վախենալով հերթը կորցնելուց:
Վարակվածների հետ շփումներ ունեցող մարդիկ մեկուսացման կանոնները չեն պահպանում, փողոցներում կարող եք տեսնել վարակվածների հարազատներին կամ հենց իրենց՝ կորոնավիրուսով հիվանդներին: Իսկ շատերն էլ, ունենալով ախտանիշներ, չեն հանձնում թեստ, որպեսզի չմեկուսացվեն։
Ախալքալաքում, վերջին օրերին, օրական 4-8-ից մինչև 40-45 դեպք է հայտնաբերվել: Ավելին, հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել է 4 դեպք, 19-ին՝ 11, 18-ին՝ 34 դեպք։