Ապրիլի 9-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում, լքված շենքում մոտ 45-ամյա տղամարդու դի են հայտնաբերել, մահացածը գյուղի բնակիչ է: Ինչպես գյուղի բնակիչներն են ասում, մահվան պատճառը սրտի աորտայի շերտազատումն է եղել:
Տեղացիների խոսքով՝ գյուղի բնակիչը ծնվել է մտավոր խնդիրներով: Սակայն նա շատ հանգիստ անձնավորություն է եղել: Անցած գիշեր, երբ նա տուն չէր վերադարձել, ծնողներն ու եղբայրը անհանգստացել էին: Եղբայրը սկսել էր փնտրել նրան, ինչի արդյունքում, ուշ երեկոյան նրան գտել էին տանից բավականին հեռու, լքված շենքում: Նա մահացած է եղել:
Դիակը տեղափոխվել է Ախալցիխե՝ փորձաքննության և արդեն հետ է բերվել: Նախնական տվյալներով, նա ցրտից է մահացել: Սակայն տեղացիների խոսքերով, փորձաքննությունը պարզել է, որ մահվան պատճառ է դարձել սրտի աորտայի շերտազատումը:
Ներքին գործերի նախարարությունը քրեական գործը հարուցել է համաձայն Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ (ինքմասպանության հասցնել) հոդվածի: