Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամղրելիձեն կոչ է արել հատուկ ռիսկային խմբերի բնակչությանը գրիպի պատվաստանյութ ստանալ:
Նրա խոսքով, երկրում արդեն առկա է գրիպի դեմ պատվաստանյութը:
«Մենք կոչ ենք անում սկսել պատվաստումները գրիպի դեմ», – ասել է Գամղրելիձեն բնակչությանը միջգերատեսչական համակարգող խորհրդից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ռիսկային խմբեր, որոնք կստանան պետության կողմից անվճար գնված պատվաստանյութեր:
. Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ
. Դիալիզի ենթարկված անձինք
. Ծերանոցներում գտնվող անձինք և մանկատան երեխաները
. Երեխաներին տներում խնամատարներ
. Հեպատիտ C ունեցող անձինք
. Հղի կանայք
. ՄԻԱՎ վարակ ունեցող անձինք
. 60 տարեկանից բարձր անձինք
. Ուսուցիչներ
. Օրգաններ փոխպատվաստածներ
. Առողջապահական անձնակազմ
. Անասնաբուժական և բնապահպանական անձնակազմ
. Մանկապարտեզի դաստիարակներ
Թվարվկած բոլոր խմբերը, ըստ կարգի, կարող են գնալ պոլիկլինիկաներ՝ ըստ իրենց բնակության վայրի և պատվաստվել գրիպի դեմ:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն մտնում վերոնշյալ ռիսկային խմբերի մեջ, բայց ուզում են պատվաստվել, ապա գրիպի դեմ պատվաստանյութը կարող են փնտրել մասնավոր կլինիկաներում և ամբուլատորիաներում: Պատվաստանյութի արժեքը 80 լարի է: