Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ախալքալաք-Ախալցիխե ճանապարհին, Ախալքալաք քաղաքի մուտքին, շրջադարձման ժամանակ թուրքական բեռնատարի բեռնատար կցորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում:
JNEWS-ի տեղեկություններով, վթարից տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները:
Վթարի պատճառով, ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը բարդացել է: