Մասնագիտական ​​հմտությունների գործակալությունը հայտարարում է ընդունելություն։ Թեստավորումն իրականացվում է ոչ միայն վրացերեն, այլև ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Օտար լեզվով մասնագիտական ​​թեստավորում անցնելու դեպքում դիմորդը նախ կսովորի վրացերենի մոդուլը, այնուհետև ուսումը կշարունակի ցանկալի մասնագիտական ​​ծրագրով։

Մասնագիտությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևայլ հղումով https://vet.emis.ge

Դիմորդները կարող են գրանցվել միանգամից 3 մասնագիտական ծրագրում։ Մասնագիտական կրթության ծրագրերում ընդունվելու համար դիմորդը պետք է ավարտած լինի՝ կամ 9-րդ, կամ 12-րդ դասարանը։

Ո՞ր դեպքում դիմորդը կազատվի քննությունների ազգային կենտրոնի թեստավորումից՝

Այլ երկրում բնակվող, սակայն հայրենակցի կարգավիճակ ունեցող օտար երկրի քաղաքացիները:

Եթե Վրաստանի քաղաքացի է, սակայն 2022 թվականին դպրոցն ավարտել է այլ երկրում և կրթությունը հաստատող փաստաթուղթը ճանաչվում է Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի կողմից:

Եթե Վրաստանի քաղաքացի է, կամ Աբխազիայի ինքնավար հանրապետության, կամ Ցխինվալի տարածաշրջանում օրինավոր ապրելու՝ անձը հաստատող փաստաթուղթ ունի, 2022 թվականին ավարտել է օկուպացված տարածքներում գտնվող դպրոց և նրա ստացած կրթությունը ճանաչվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության սահմանված կարգով։

Կամ ապաստան է փնտրում, ունի փախստականի կարգավիճակ։

Մասնագիտական ​​կրթական ծրագրերին գրանցումը կավարտվի օգոստոսի 22-ին։

Հարկ է նշել, որ կրթության նախարարության և Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի համատեղ նախաձեռնությամբ՝ պետության և մասնավոր հատվածի հետ համագործակցության ձևաչափով 2021 ստեղծվել է Մասնագիտական ​​հմտությունների գործակալություն։

Մասնագիտական ​​հմտությունների գործակալության դերն ու գործառույթն է Վրաստանում մասնագիտական ​​կրթության ճկուն համակարգի զարգացումը պետական-մասնավոր համագործակցության ամրապնդման միջոցով, որը կապահովի որակի բարելավում, աշխատանքի շուկայի հետ սերտացում և արդյունավետ համակարգում: